Վերջերս առաջարկ շրջանառվեց, ըստ որի, ՈՒկրաինան որոշ տարածքներ զիջելու փոխարեն ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ կդառնա:
Ի պատասխան, Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն հայտնեց ՆԱՏՕ-ի անդամակցությունը փոխանակել ՈՒկրաինայի սահմանակից ՌԴ Բելգորոդ քաղաքի հետ:
Այժմ, եկեք վերադառնանք Հայաստան և տեսնենք, թե ինչ տարածքային զիջումների է պատրաստ պաշտոնական Երևանն Ադրբեջանի հետ բաղձալի «խաղաղությանը» հասնելու համար:
Համեմատությունը Հայաստանի օգտին չէ:
Կցանկանայի ապրել մի երկրում, որի ղեկավարը բարձր ամբիոնից հայտարարեր, օրինակ՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին և փոխարենը զիջեր .... Ղազախը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ